Եղանակն անկայուն կլինի Հայաստանում Առաջին հանրապետության օրը

28.05.2017, 11:00
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակն առաջիկա հինգ օրերին:
Եղանակն անկայուն կլինի Հայաստանում Առաջին հանրապետության օրը
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակն առաջիկա հինգ օրերին:

Այսպես, մայիսի 27-ին հանրապետության մարզերի մեծ մասում, իսկ մայիսի 29-ին, հիմնականում, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում երեկոյան ժամերին ակնկալվում են ամպրոպներ և անձրևներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Կարճատև անձրևներ են սպասվում նաև հյուսիսային շրջաններում մայիսի 28-ին` Առաջին հանրապետության օրը:

Մայիսի 30-ին և 31-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25 մետր վայրկյան:

Օդի ջերմաստիճանը մայիսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ մայիսի 29-ին արևմտյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով, մայիսի 30-31-ին նույնքան կբարձրանա:
Երևանում առաջիկա հինգ օրերին սնդիկի սյունը ցերեկային ժամերին կտատանվի 24-29 աստիճան տաքության սահմաններում: -0-