«Էջմիածնի 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել, նրանց խնդրել ենք վերադառնալ տուն և ինքնամեկուսանալ». Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում ուղիղ եթերի ժամանակ, խոսելով Էջմիածնում ստեղծված վիճակի մասին, նշել է, որ այնտեղ մասնակի սահմանափակում են կիրառվել և խոսել Էջմիածնի 129 քաղաքացու մասին, ում մոտ ջերմություն է արձանագրվել:
«129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել, մենք նրանց խնդրել ենք վերադառալ տուն և ինքնամեկուսանալ: Այս քաղաքացիներին ուզում եմ շնորհակալություն հայտնել համագործակցության համար և համագործակցային մոտեցման համար: Եվ ուզում եմ ասել նաև, որ այն փաստը, որ իրենք ջերմություն ունեն դեռ ոչինչ չի նշանակում»:
Մարտի 16–ի դրությամբ, ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 30 դեպք, մեկուսացված է ավելի քան 300 մարդ։ Առաջին դեպքը գրանցվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է։–0–

