Դեքսամետազոնը հնարավոր է օգտագործվի Հայաստանում COVID-19-ի բուժման համար. Ֆրանսիացի բժիշկ (ՎԻԴԵՈ)

22.06.2020, 20:54
Դեքսամետազոնը հնարավոր է օգտագործվի Հայաստանում COVID-19-ի բուժման համար. Ֆրանսիացի բժիշկ. ՎԻԴԵՈ
Դեքսամետազոնը հնարավոր է օգտագործվի Հայաստանում COVID-19-ի բուժման համար. Ֆրանսիացի բժիշկ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Դեքսամետազոն դեղամիջոցը, հնարավոր է արդեն օգտագործվի նաև Հայաստանում, որովհետև առկա է և օգնում է այս հիվանդության բուժման պրոցեսում: Այս մասին պարետատան նիստի հետո ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը: 

Загружается новость ... "Лево"

«Սակայն այս հիվանդությունը երկար ամիսների պատմություն ունի, և այնպես չէ որ, սա մի դեղամիջոց է, որն անմիջապես է օգնելու է և անմիջապես ազատելու մեզ այս պատուհասից»,- նշել է բժիշկը: 

Բժիշկն ընդգծել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսով 100 հիվանդացածներից 15-ը հոսպիտալացվում է, որոնցից 5-ը հայտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ 2-ը՝ մահանում է։ 

Հիշեցնենք, որ համավարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանում է ֆրանսիացի բժիշկների թիմը: 

Հայաստանում հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով: -0-