469 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 36162–ի

23.07.2020, 10:52
469 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 36162–ի
469 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 36162–ի

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հուլիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 469 նոր դեպք, ընդհանուր` 36162։

Загружается новость ... "Лево"

Նշենք, որ հուլիսի 22–ին գրանցվել էր 439 նոր դեպք։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 25244: Փաստացի բուժվում է 10013 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 151879: Մահացել է, ցավոք, 688 մարդ (+ 10): -0-