Դատարանը հրապարակել է Մանվել Գրիգորյանի կալանավորման վերաբերյալ որոշումը

10.04.2019, 19:00
Վճռաբեկ դատարանը  որոշում է կայացրել  Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երակացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը մերժելու մասին։
Դատարանը հրապարակել է Մանվել Գրիգորյանի կալանավորման վերաբերյալ որոշումը
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Վճռաբեկ դատարանը չորեքշաբթի որոշում է կայացրել Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երակացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը մերժելու մասին։ Այդ մասին լրագրողներին ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Երևանի առաջին ատյանի դատարանը մարտի 15–ին բավարարել է Հայաստանի հատուկ քննչական կոմիտեի միջնորդությունը Գրիգորյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ։

«Դատարանը, ինչպես և սպասվում էր, մերժեց մեր բողոքը։ Քանի որ դեռ չենք ստացել դատարանի պաշտոնական որոշումը, ապա չենք կարող այն մեկնաբանել»,– ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով, Գրիգորյանը շարունակում է մնալ քաղաքացիական բժշկական հաստատությունում, քանի որ բժիշկները կարծում են, որ նրա առողջությունը շարունակում է վատանալ։

Փաստաբանը նաև հայտնեց, որ, հաշվի առնելով Գրիգորյանի առողջական վիճակը, նրան այցելելու և հեռախոսազանգերի արգելքները վերացվել են։ -0-