Դատարանն անփոփոխ թողեց «Սասնա Ծռեր»–ի անդամների խափանման միջոցը
16.05.2018,
17:39
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ուժի մեջ թողեց ազատությունից զրկելու մասին որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դիտարկելով «սասնա Ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը փոխելու հարցը, ուժի մեջ թողեց ազատությունից զրկելու մասին որոշումը։
Դատավոր Մեսրոպ Մակայանը, ընթերցելով որոշումն այն մասին, որ խափանման միջոցը չի փոխվի, նշեց նաև, որ դատարանի համար ընդունելի չեն պաշտպանության և ամբաստանյալների այն փաստարկները, թե մարմինը նախկինում առաջնորդվել է ինչ–որ մեկի հրահանգներով։ Նա նշեց, որ դատարանը միշտ գործել է Հայաստանի օրենքների շրջանակում։
«Դատարանը ոչ հիմնավոր և օրենքի տառին անհամապատասխան է համարել ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանության պահանջները։
Դատարանի համար հիմնավորված չէ պաշտպանության այն պնդում, թե հիմքերը, որոնցով որոշում է ընդունվել ազատազրկումը կիրառել որպես խափանման միջոց, այսօր արդեն փոփոխվել են։ Այդ կապակցությամբ դատարանը որոշել է որպես խափանման միջոց թողնել ազատազրկումը»,– ասաց Մակայանը։
Նա նաև նշեց, որ դատական գործընթացների ժամանակ ակնհայտ է դարձել ամբաստանյալների անբարյացակամ վերաբերմունքը դատարանի և արդարադատության ողջ համակարգի նկատմամբ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ ազատություն ստանալու դեպքում ամբաստանյալները չեն գա նիստերի` դրանով իսկ խոչընդոտելով գործով դատավարության նորմալ ընթացքին։
Բողոքի ակցիան շարունակվում է։ Ավելի վաղ ակցիայի մասնակիցները փակել էին Արշակունյաց պողոտան։
2018 թվականի մայիսի 7–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ընդունեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, և նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից` երկրից չհեռանաու ստորագրության դիմաց։
«Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի համախոհները` «Սասնա ծռեր» զինված խումբը, 2016 թ.–ի հուլիսի 17–ին ներխուժել էր Երևանի ՊՊԾ գնդի շենք` պահանջելով իշխանությունների հրաժարականն ու Սեֆիլյանի ազատ արձակումը, ով կալանքի տակ էր զենքի ապօրինի պահման մեղադրանքով։ Սեֆիլյանը դատապարտվել էր 10 տարվա և 5 ամսվա ազատազրկման։ «Սասնա ծռերի» մյուս անդամները դատապարտվել էին տարբեր ժամկետներով։
Նախորդ շաբաթ էլ «Սասնա Ծռեր»–ի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց։ -0-

Загружается новость ... "Лево"