572.14
6.66
485.32
+22
Եղանակը Երևանում
Հայ

COVID-2019 թեստավորման նմուշառում է իրականացվել 3 զինծառայողից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսը. ՊՆ

20:32
25 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. COVID-2019 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ: Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ», – նշված է հաղորդագրության մեջ:

Այս պահին COVID-2019 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։

«Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։ ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանում մարտի 25–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ 30 պացիենտի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մեկ պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:50
11 Օգոստոսի 2020
Վլադիմիր Գասպարյանը՝ իր ձերբակալության մասին և Փաշինյան-Թրամփ հանդիպումը. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Վլադիմիր Գասպարյանը՝ իր ձերբակալության մասին և Փաշինյան-Թրամփ հանդիպումը. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ․ ՎԻԴԵՈ
13:39
11 Օգոստոսի 2020
Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը (ՎԻԴԵՈ)
Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը. ՎԻԴԵՈ
11:06
11 Օգոստոսի 2020
COVID-19-ից 541 առողջացում և 7 մահ. մահացածներից ամենաերիտասարդը 67 տարեկան է. ԱՆ
COVID-19-ից 541 առողջացում և 7 մահ. մահացածներից ամենաերիտասարդը 67 տարեկան է. ԱՆ
10:53
11 Օգոստոսի 2020
160 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 40593–ի
160 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 40593–ի
10:37
11 Օգոստոսի 2020
Ուշագրավ կադրային փոփոխություններ Քննչական կոմիտեում
ԶԼՄ.  Քննչական կոմիտեում ուշագրավ կադրային փոփոխություններ են սկսվել

10:22
11 Օգոստոսի 2020
ԶԼՄ. մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից
Ի՞նչ է քննարկվել «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպմանը. ԶԼՄ

08:15
11 Օգոստոսի 2020
Սյունիքի ողբերգական ավտովթարը, դպրոցներում սեպտեմբերից դասերի վերսկսումը. ամփոփում ենք օգոստոսի 10-ի լրահոսը
Սյունիքի ողբերգական ավտովթարը, դպրոցներում սեպտեմբերից դասերի վերսկսումը. ամփոփում ենք օգոստոսի 10-ի լրահոսը
17:57
10 Օգոստոսի 2020
Սովորողները կգնան դպրոց. ԿԳՄՍ նախարարը հայտնել է, թե երբ կվեսկսվեն դասերը
Սովորողները կգնան դպրոց. ԿԳՄՍ նախարարը հայտնել է, թե երբ կվեսկսվեն դասերը

17:48
10 Օգոստոսի 2020
Վլադիմիր Գասպարյանի շուրջ սկանդալը թեժանում է. հարուցվել է քրեական գործ. ՄԱՄՈՒԼՆ ԱՅՍՕՐ (ՎԻԴԵՈ)
Վլադիմիր Գասպարյանի շուրջ սկանդալը թեժանում է. հարուցվել է քրեական գործ. ՄԱՄՈՒԼՆ ԱՅՍՕՐ. ՎԻԴԵՈ
11:30
10 Օգոստոսի 2020
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից առողջացել է 96, մահացել՝ 5 մարդ․ ԱՆ-ն մանրամասնում է
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից առողջացել է 96, մահացել՝ 5 մարդ․ ԱՆ-ն մանրամասնում է
11:00
10 Օգոստոսի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել. կատարվել է ընդամենը 340 թեստավորում
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել. կատարվել է ընդամենը 340 թեստավորում
17:00
09 Օգոստոսի 2020
Զով ամառը շարունակվում է. Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի կանխատեսումը
Զով ամառը շարունակվում է. Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի կանխատեսումը