626.18
7.15
516.99
+23
Եղանակը Երևանում
Հայ

COVID-19–ով վարակված տաքսու վարորդը շարունակել է աշխատել ու խախտել ինքնամեկուսացման պայմանը, հարուցվել է քրեական գործ

16:03
25 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 2020 թվականի հունիսի 24-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի ծննդատան մոտ կորոնավիրուսով դրական պատասխան ունեցող տաքսու վարորդը շարունակում է տաքսի ծառայություն մատուցել, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը: 

Քաղաքացին հայտնել է, որ տաքսու վարորդին՝ Ա. Ն.-ին, մի քանի անգամ տեսել է տաքսի ծառայություն մատուցելիս, իսկ 2020թ. հունիսի 24-ին ժամը 8:40-ի սահմաններում տեսել է, որ տաքսու վարորդները վիճաբանում են վերջինիս հետ 7 պահանջում, որ տաքսի ծառայություններ չմատուցի, քանի որ ունի երկկողմանի թոքաբորբ, և /կորոնավիրուս/ հիվանդության հետազոտման արդյունքը դրական է եղել: 

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Ն.-ն 24.06.2020թ. ժամը 8:50-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի ծննդատան կանգառից Տոյոտա քեմրի մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բնակության՝ ինքնամեկուսացման վայր, որտեղ ըստ Ա. Ն.-ի իրականացրել է տաքսի ծառայություն: 

Загружается новость ... "Лево"

2020թ. հունիսի 24-ին Աբովյան ԲԿ-ից ստացված գրության համաձայն Ա. Ն.-ն 20.06.2020թ. հանձնել է /covid 19/ նմուշառման տեստ՝ Նորք կլինիկական հիվանդանոցում,  և թեստի դրական պատասխանը 23.06.2020թ. փաստացի հաստատվել է. տարածքային ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի կողմից: Նույն օրը հիվանդը հեռախոսազանգով իրազեկվել է արդյունքների վերաբերյալ և տրվել է տեղեկատվություն իր և ընտանիքի անդամների ինքնամեկուսացման մասին:  

2020թ. մարտի 16-ին ՀՀ կառավարության  N 298-Ն որոշմամբ   ՀՀ ամբողջ տարածքում 2020թ. մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած հայտարարվել է արտակարգ դրություն, որը երկարաձգվել մինչև 2020թ. հուլիսի 13-ը: 

«Նկատի ունենալով վերոնշյալը և այն հանգամանքը, որ նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի 1-ին մասով (Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնին: 

Միաժամանակ, ոստիկանության Կոտայքի բաժնին հանձնարարություն է տրվել ձեռնարկելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Ա. Ն.-ի տաքսի ծառայություններից օգտված և ինքնամեկուսացման կանոնները խախտելու արդյունքում հնարավոր վարկված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:50
14 Հունիսի 2021
Կրակոցներ օրենքով գողի գերեզմանի մոտ, նռնակը փրկեց գերությունից և կաշառքի հետքերով.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ օրենքով գողի գերեզմանի մոտ, նռնակը փրկեց գերությունից և կաշառքի հետքերով.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:19
14 Հունիսի 2021
Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածներով
Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածներով
17:39
14 Հունիսի 2021
Երևանի կենդանաբանական այգում եղնիկ է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում արու եղնիկ է ծնվել.ՖՈՏՈ
15:41
14 Հունիսի 2021
Թուրքիան ձգտում է ոչնչացնել Հայաստանը, նրա ազդեցությունը տարածաշրջանում վերջին 1,5 տարում կուժեղանա.Սաֆրաստյան
Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիան ձգտում է ոչնչացնել Հայաստանը, նրա ազդեցությունը տարածաշրջանում վերջին 1,5 տարում կուժեղանա
15:26
14 Հունիսի 2021
Բաբայան. «Պատիվ ունեմ» դաշինքը հավանական և իրական է համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը
«Պատիվ ունեմ» դաշինքը հավանական և իրական է համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը
12:39
14 Հունիսի 2021
Հայաստանը դարձրել են միջանցիկ բակ. իշխանությունները չեն արտահայտում ժողովրդի և պետության ընդհանուր շահը. Միհրանյան
ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը  հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն արտահայտում ժողովրդի ու պետության ընդհանուր շահը։
11:53
14 Հունիսի 2021
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա, Երևանում սպասվում է +36
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա, Երևանում սպասվում է +36
11:03
14 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 41 նոր դեպք, 33 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 41 նոր դեպք, 33 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
10:15
13 Հունիսի 2021
Բարդագույն վիրահատություն Երևանում. բժիշկները փրկել են փոքրիկ Նանեի կյանքը, նրա մոտ ներարգանդային կյանքում հայտնաբերվել էր պարանոցի գոյացություն (ՖՈՏՈ)
Բարդագույն վիրահատություն Երևանում. բժիշկները փրկել են փոքրիկ Նանեի կյանքը, նրա մոտ ներարգանդային կյանքում հայտնաբերվել էր պարանոցի գոյացություն.ՖՈՏՈ
09:59
13 Հունիսի 2021
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ասահմանային հատվածում,երկու բնակիչ, տրակտորներով, հայտնվել են ադրբեջանական տարածքում. ՊՆ-ն պարզաբանում է
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ասահմանային հատվածում,երկու բնակիչ, տրակտորներով, հայտնվել են ադրբեջանական տարածքում. ՊՆ-ն պարզաբանում է
23:58
12 Հունիսի 2021
Ադրբեջանից 15 գերիների վերադարձի համար Հայաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը.Մանե Գևորգյան
Մանե Գևորգյանը հայտարարել է, որ Ադրբեջանից 15 գերիների վերադարձի համար Հայաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը
20:43
12 Հունիսի 2021
Ադրբեջանից վերադառնում է 15 հայ գերի.Փաշինյան
Փաշինյանը տեղեկացրեց, որ 15 հայ գերիներ վերադարձել են ադրբեջանական գերությունից