COVID-19-ից մահացած գյումրեցի տատիկի դին գտնվել է

02.07.2020, 16:46
COVID-19-ից մահացած գյումրեցի տատիկի դին գտնվել է
COVID-19-ից մահացած գյումրեցի տատիկի դին գտնվել է

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին այսօր գտնվել է: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ նախօրեին անհետացել էր կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դին: Դեպքի առթիվ ահազանգել էր ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ում էլ իր հերթին դիմել էր մահացած տատիկի թոռնիկը՝ նշելով, որ նրանք դիմել են և Առողջապահության նախարարություն, և պարետատուն, բայց լուծում չեն ստացել: Նաիրա Զոհրաբյանի ահազանգին իր հերթին արձագանքել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Գյումրեցի տատիկի դին գտնվեց: Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի»,- իր Facebook-յան էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը:

«Ինչպես եւ ենթադրելի էր, անփութության արդյունքում տատիկին հանձնել էին այլ անձանց, որպես իրենց հանգուցյալ և տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։ Այս պահին տատիկի հարազատները ոստիկանական բաժանմունքում են, որից հետո, սահմանված կարգով կիրականացվի արտաշիրիմում եւ տատիկի դին կտեղափոխվի Գյումրի: Դժվար է ասել սա այս պատմության happy end-ն, թե՝ ոչ, բայց հանգստություն տատիկի հոգուն և հույս ունենանք, որ մյուս տարեց կնոջ դին, որի փոխարեն հուղարկավորեցին գյումրեցի տատիկին՝ դեռ չեն կորցրել և կհանձնեն հարազատներին:»,- նշել է նա: -0-