COVID-19-ի 460 նոր դեպք, 10 առողջացում և 7 մահ մեկ օրում. ԱՆ-ն տվյալներ է ներկայացնում

29.05.2020, 11:10
COVID-19-ի 460 նոր դեպք, 10 առողջացում և 7 մահ մեկ օրում. ԱՆ-ն տվյալներ է ներկայացնում

COVID-19-ի 460 նոր դեպք, 10 առողջացում և 7 մահ մեկ օրում. ԱՆ-ն տվյալներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած, 120-ը` մահվան ելքով: Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 56042 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 460 նոր դեպք և 10 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշում են ԱՆ-ից:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է:-0-