Covid-19-ից առողջացել է ևս 631 պացիենտ, մահացել է 10 մարդ, ամենաերիտասարդը 41–ամյա տղամարդ է

31.07.2020, 11:15
Covid-19-ից առողջացել է ևս 631 պացիենտ, մահացել է 10 մարդ, ամենաերիտասարդը 41–ամյա տղամարդ է
Covid-19-ից առողջացել է ևս 631 պացիենտ, մահացել է 10 մարդ, ամենաերիտասարդը 41–ամյա տղամարդ է

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38550 դեպք, որոնցից 28997-ն` առողջացած, 738-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8587 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 163736 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 354 նոր դեպք և 631 առողջացած, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 228 է:-0-