436.74
4.42
403.98
-2
Եղանակը Երևանում
Հայ

COVID-19-ի հայկական արտադրության 6 հազ. թեստ պատրաստ է. ճշտությունը՝ ավելի քան 98%

14:58
01 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում արդեն արտադրվել են կորոնավիրուսի 6 հազ. թեստերը: Այս մասին չորեքշաբթի առցանց ասուլիսի ժամանակ հայտնել է Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Загружается новость ... "Лево"

Թեստերի ստեղծման շուրջ աշխատանքները մեկնարկել եմ մարտի կեսերից ունեցած գրականության վերլուծությունից և հնարավոր տարբերակների մշակումից: Այս նպատակով ՀՀ կառավարությունն Ինստիտուտին տրամադրել էր 550 հազ. դոլարի չափով դրամաշնորհ: Իսկ թեստերի մշակումը սկսվել է անմիջականորեն մայիսի 14-ից հետո, երբ ինստիտուտը ստացել է անհրաժեշտ նյութերը: Թեստերի ստեղծման և ներքին փորձարկումների համար պահանջվել է կես ամիս:

Առաքելյանը նշել է, որ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում սպասում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական գրությանը, որից հետո դրանք կտրամադրվեն։ Թեստերի փորձաքննությունն անցկացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

«Նախատեսվում է, որ օրական կկարողանանք արտադրել 2000 թեստ, եթե կարիք լինի, մենք կկարողանանք ավելի մեծ ծավալներով արտադրել: Ներկա պահին արդեն արտադրվել է 6 հազ. թեստ, որոնք կարող ենք միանգամից տրամադրել»,- նշել է Առաքելյանը:

Ինչպես հայտնել է ինստիտուտի տնօրենը, նեղ լաբորատոր մի քանի փորձարկումների արդյունքներով՝ հայկական արտադրության թեստերի ճշտությունը հասնում է 98-100%-ի:

Ինչ վերաբերում է հայկական արտադրության թեստերի գներին, թեստերի գինն էապես ցածր է՝ այլ երկրների թեստերի համեմատ։

Ինստիտուտը ՀՀ Կառավարությունից ստացած 250․000 ԱՄՆ դոլարն օգտագործել է 100․000 թեստի մատակարարման համար։

Փաստորեն, մեկ թեստի արժեքը 2․5 ԱՄՆ դոլար է, մինչդեռ շուկայի հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ թեստի միջին արժեքը 10 դոլար է։

Խոսելով հայկական արտադրության թեստերի արտահանման մասին, նրա խոսքով, արտադրության ընթացքում ինստիտուտը սերտորեն համագործակցել է արտասամանյան գործընկերների հետ։ Առայժմ արտահանման հարց ընդհանրապես չի քննարկվում․

«Թեստերը, որ մենք արտադրում ենք, պետք է անցնեն բավական երկար սերտիֆիկացիայի և գրանցման փուլ։ Հայաստանում այս պահին այդ օրենսդրությունը չի գործում»,- նշել է Առաքելյանը:

Միաժամանակ, նա նաև հայտնել է, որ հակամարմինների թեստեր ստեղծելու ներուժ նույնպես ունեն, սակայն, իր խոսքով, այս պահին ավելի վճռորոշ է ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեստեր ունենալը։

Հայաստանում հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ
15:46
01 Մարտի 2024
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել է 400 հազ․ դրամ կաշառք․ ՄՍԾ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր են բացահայտվել
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել ու ստացել են 400 հազ․ դրամ կաշառք
14:50
01 Մարտի 2024
Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ․ Սուրենյան
Սուրենյանը նշել է, թե ինչ եղանակ է սպասվում մարտին
14:03
01 Մարտի 2024
Երևանի կենտրոնում ռեստորանի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի Տերյան փողոցում ռեստորանի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
13:19
01 Մարտի 2024
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը