Covid-19–ից մահացել է ևս 6 մարդ, ամենաերիտասարդը 54 տարեկան էր

27.07.2020, 11:07
Covid-19–ից առողջացել է ևս 187 մարդ, մահացել` 6–ը, ամենաերիտասարդը 54 տարեկան էր
Covid-19–ից մահացել է ևս 6 մարդ, ամենաերիտասարդը 54 տարեկան էր
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37390 դեպք, որոնցից 26665-ն` առողջացած, 711-ը` մահվան ելքով, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 157466 թեստավորում:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր դեպք և 187 առողջացած», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է:–0–