COVID-19–ից մահացած ամենաերիտասարդը 58 տարեկան տղամարդ է, ամենատարեցը`86 տարեկան, 1 օրում առողջացել է 240 մարդ. ԱՆ

11.06.2020, 11:06
COVID-19–ից մահացած ամենաերիտասարդը 58 տարեկան տղամարդ է, ամենատարեցը`86 տարեկան, 1 օրում առողջացել է 240 մարդ
COVID-19–ից մահացած ամենաերիտասարդը 58 տարեկան տղամարդ է, ամենատարեցը`86 տարեկան, 1 օրում առողջացել է 240 մարդ. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5446-ն` առողջացած, 245-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 75389 թեստավորում:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր դեպք և 240 առողջացած», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 82 է:–0–