COVID-19–ի սարսափելի հակառեկորդը շարունակվում է.նախօրեին մահացել է 57 մարդ, գրանցվել է 1517 նոր դեպք

26.10.2021, 11:09

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 26–ին ժամը 11–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է COVID-19–ի 1517 նոր դեպք։ 

Նախօրեին կատարվել է 11 982 թեստավորում, առողջացել է 1050 մարդ, գրանցվել է 57 մահվան դեպք։ 

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 298 069 դեպք, որոնցից 263 002-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 692 պացիենտ: 

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6112 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1263 է: 

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 018 614 թեստավորում:–0–