Covid-19-ից առողջացել է ևս 542 պացիենտ, մահացել է 5 մարդ, ամենաերիտասարդը 55–ամյա կին է. ԱՆ
30.07.2020,
11:15
Covid-19-ից առողջացել է ևս 542 պացիենտ, մահացել է 5 մարդ, ամենաերիտասարդը 55–ամյա կին է
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38196 դեպք, որոնցից 28366-ն` առողջացած, 728-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8877 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 161754 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 259 նոր դեպք և 542 առողջացած», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 83 (տղամարդ), 90 (կին), 83 (տղամարդ) և 55 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։–0–