COVID-19-ից մահացել է 5 մարդ. ամենաերիտասարդը 63 տարեկան է. ԱՆ

26.07.2020, 11:05
COVID-19-ից մահացել է 5 մարդ. ամենաերիտասարդը 63 տարեկան է. ԱՆ
COVID-19-ից մահացել է 5 մարդ. ամենաերիտասարդը 63 տարեկան է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37317 դեպք, որոնցից 26478-ն` առողջացած, 705-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9914 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 157152 թեստավորում: Այս մասին նշվում է ԱՆ Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 321 նոր դեպք և 235 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (կին), 65 (կին), 67 (տղամարդ), 86 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-