COVID-19-ից առողջացել է ևս 473 մարդ, 6 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 62 տարեկան էր. ԱՆ

02.07.2020, 11:03
COVID-19-ից առողջացել է ևս 473 մարդ, 6 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 62 տարեկան էր
COVID-19-ից առողջացել է ևս 473 մարդ, 6 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 62 տարեկան էր. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11010 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 115765 թեստավորում, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 593 նոր դեպք և 473 առողջացած», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 153 է:–0–