COVID-19-ից առողջացել է ևս 451 մարդ, մահացել է 8 մարդ, ամենաերիտասարդը 59 տարեկան էր.ԱՆ

04.07.2020, 11:04
COVID-19-ից առողջացել է ևս 451 մարդ, մահացել է 8 մարդ, ամենաերիտասարդը 59 տարեկան էր.ԱՆ
COVID-19-ից առողջացել է ևս 451 մարդ, մահացել է 8 մարդ, ամենաերիտասարդը 59 տարեկան էր.ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27900 դեպք, որոնցից 15935-ն` առողջացած, 477-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 120245 թեստավորում:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 157 է:–0–