COVID-19-ի 374 նոր դեպք, 62 առողջացած և 3 մահ 1 օրում. ԱՆ–ն մանրամասնում է

23.05.2020, 11:06
COVID-19-ի 374 նոր դեպք, 62 առողջացած և 3 մահ 1 օրում. ԱՆ–ն մանրամասնում է
COVID-19-ի 374 նոր դեպք, 62 առողջացած և 3 մահ 1 օրում. ԱՆ–ն մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ն` առողջացած, 77-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 49080 թեստավորում:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք և 62 առողջացած», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ), 86 (կին), 54 (կին), տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 32 է:–0–