COVID-19-ից 69 առողջացում և 4 մահ մեկ օրում. ԱՆ-ն նոր տվյալներ է ներկայացնում

31.05.2020, 11:11
COVID-19-ից 69 առողջացում և 4 մահ մեկ օրում. ԱՆ-ն նոր տվյալներ է ներկայացնում

COVID-19-ից 69 առողջացում և 4 մահ մեկ օրում. ԱՆ-ն նոր տվյալներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9282 դեպք, որոնցից 3386-ն` առողջացած, 131-ը` մահվան ելքով: Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5715 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58065 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 355 նոր դեպք և 69 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 50 է