COVID-19-ից 207 առողջացում և 7 մահ մեկ օրում. ԱՆ-ն նոր տվյալներ է ներկայացնում
06.06.2020,
11:04
COVID-19-ից 207 առողջացում և 7 մահ մեկ օրում. ԱՆ-ն նոր տվյալներ է ներկայացնում
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն:
Загружается новость ... "Лево"
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշվում է ԱՆ Facebook-յան էջում: -0-

