COVID-19-ից առողջացել է 162 մարդ, մահացել՝ 7-ը. մահացածներից ամենաերիտասարդը 64 տարեկան է. ԱՆ

06.07.2020, 11:02
COVID-19-ից առողջացել է 162 մարդ, մահացել՝ 7-ը. մահացածներից ամենաերիտասարդը 64 տարեկան է. ԱՆ

COVID-19-ից առողջացել է 162 մարդ, մահացել՝ 7-ը. մահացածներից ամենաերիտասարդը 64 տարեկան է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123815 թեստավորում: Այս մասին նշվում է ԱՆ Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է:-0-