COVID-19–ի 146 նոր դեպք, բողոքի ակցիա ԿԲ–ի մոտ, Մարուքյանի եղբայրն ընդդեմ Սասուն Միքայելյանի. ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
13.05.2020,
08:00
COVID-19–ի 146 նոր դեպք, բողոքի ակցիա ԿԲ–ի մոտ, Մարուքյանի եղբայրն ընդդեմ Սասուն Միքայելյանի. ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք երեքշաբթի` մայիսի 13–ի կարևոր նորությունների հնգյակը։
- Մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33313։ Այսպիսով`նախորդ օրվա դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 71 առողջացած։
- Նախօրեին առավոտից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկոսադրույքներից։ Նրանք պահանջում էին հանդիպել ԿԲ–ի ներկայացուցչի հետ: Հետո լարված իրավիճակ ստեղծվեց ոստիկանների և այնտեղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջև։ Ամեն ինչ սկսվեց, երբ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ակցիայի կազմակերպիչներից մեկին։ Ավելի ուշ ԿԲ–ն մեկնաբանեց ստեղծված իրավիճակը։
- Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Սասուն Միքայելյանի սպառնալիքների կապակացությամբ։
- Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։–0–