ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսից 82-ամյա կին է մահացել

12.05.2020, 11:18
ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսից մեկ և  մահվան ևս 2 անուղղակի դեպք է արձանագրվել

ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսից 82-ամյա կին է մահացել

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33313, հայտնում են ԱՆ-ից

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշվում է ԱՆ Facebook-յան էջում:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է։-0-