438.87
4.39
404.41
-3
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի մանկական հիվանդանոցներից մեկում COVID-19-ից բուժվել է 145 երեխա, որոնցից 59-ը՝ 0-2 ամսական

18:20
28 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ «Մուրացան» համալսարանական մանկական հիվանդանոց վերջին 6 ամսվա ընթացքում դիմել է 18,186 երեխա, ամբուլատոր կարգով՝ 12242, ստացոնար՝ 5944։ Այս մասին ասվում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի Facebook-յան էջում։

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ համալսարանական վարակաբանների հմուտ թիմի հսկողությամբ 145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսային համաճարակը, որոնցից 59-ը 0-2 ամսական։ Համալսարանական մանկական հիվանդանոցի բուժանձնակազմը վերջին 180 օրում առողջացրել է սուր գաստրոէնտերիտ ունեցող 117, սուր աղիքային վարակ ունեցող 98, լեյշմանիոզ հիվանդություն ունեցով 16 երեխայի: 12 փոքրիկ առողջացել է անհայտ ծագման տենդից, բրուցելյոզ հիվանդությամբ 7 երեխա արդեն տանն է, արձանագրվել է մալարիայի 1 դեպք, 12 երեխայի մոտ ախտորոշվել և բուժվել է սալմոնելոզ, 22 ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, 11 երեխա առողջացել է կապույտ հազից։

Համալսարանական նորածնային սանավիացիան միայն վերջին 180 օրերին կատարել է 298 կանչ, որից 243 մարզերից, իսկ 55-ը՝ Երևանից։

«Հարգելի ծնողներ, վստահ եղեք՝ մեր համալսարանական մասնագետների նպատակը մեկն է՝ մշտապես պարգևել մանկական անմեղ և առողջ ժպիտ յուրաքանչյուր երեխայի»,- ասվում է գրառման մեջ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը