COVID-19–ից առողջացել է ևս 111 մարդ, 8 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 57 տարեկան էր. ԱՆ

03.08.2020, 11:04
COVID-19–ից առողջացել է ևս 111 մարդ, 8 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 57 տարեկան տղամարդ էր
COVID-19–ից առողջացել է ևս 111 մարդ, 8 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 57 տարեկան էր. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39102 դեպք, որոնցից 29861-ն` առողջացած, 762-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8251 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 167095 թեստավորում:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 52 նոր դեպք և 111 առողջացած», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։–0–