ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1589 նոր դեպք, ընդհանուր՝ 120459. մահացել է 28 մարդ

18.11.2020, 11:02
Երեկ կատարվել է 4109 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք

ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1589 նոր դեպք, ընդհանուր՝ 120459. մահացել է 28 մարդ
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 120459 դեպք, որոնցից 80069-ն` առողջացած, 1839-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 472190 թեստավորում: Այս մասին հատնում է ՀՀ առողջապահության նախարառության մամուլի ծառայությունը։

«Այսպիսով` երեկ կատարվել է 4109 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Ունենք 1726 առողջացած և 28 մահվան դեպք»,- ասվոում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 469 է: