ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից 1 մարդ է մահացել, առողջացել՝ 184-ը

29.09.2020, 11:23
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից 1 մարդ է մահացել, առողջացել՝ 184-ը
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից 1 մարդ է մահացել, առողջացել՝ 184-ը
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49901 դեպք, որոնցից 43849-ն` առողջացած, 958-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4798 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 289047 թեստավորում:

Загружается новость ... "Лево"
Այսպիսով` երեկ կատարվել է 2886 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք: Ունենք 184 առողջացած: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ադպիսի դեպքերի ընդհանուր թիվը 296 է:-0-