Կորոնավիրուսով հիվանդ էջմիածնեցի կինը Հայաստան է եկել փետրվարի 29-ին․ Փաշինյանը մանրամասներ է հայտնել վարակման նոր դեպքերի մասին (ՎԻԴԵՈ)

13.03.2020, 23:32
Կորոնավիրուսով հիվանդ էջմիածնեցի կինը Հայաստան է եկել փետրվարի 29-ին․ Փաշինյանը մանրամասներ է հայտնել վարակման նոր դեպքերի մասին. ՎԻԴԵՈ
Կորոնավիրուսով հիվանդ էջմիածնեցի կինը Հայաստան է եկել փետրվարի 29-ին․ Փաշինյանը մանրամասներ է հայտնել վարակման նոր դեպքերի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում ուղիղ եթերի ժամանակ մանրամասներ է հայտնել կորոնավիրուսով վարակված նոր հիվանդների մասին։

Ինչպես հայտնել է վարչապետը, Էջմիածնից մեկուսացված ևս 3 քաղաքացու մոտ է ախտորոշվել կորոնավիրուսը։ Կա ևս մեկ քաղաքացի, ով եկել է Ֆրանսիայից։ Այսպիսով Հայաստանում ներկա պահին կա գրանցված 13 դեպք։ Նրանց մեծամասնությունը Էջմիածնի «հայտնի» նշանդրեքի մասնակիցներն են։

«Ես այսօր նոր մանրամասներ իմացա մեր հայրենակցուհու հետ կապված, որը զարմանալի է։ Հաշվառումից հետո նրանց տուն այցելել են բժիշկները, նա հավաստիացրել է, որ ոչ մի բողոք չունի։ Որից հետո զանգահարել են, և՛ ինքը, և՛ ամուսինը հավաստիացրել են, որ խնդիր չունեն։ Նույնիսկ ասել են «Գանք, ջերմաչափում անենք», իրենք էլ պատասխանել են «Հո մենք հիվանդ չեն՞ք, որ գաք»»,- նշել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ պրոբլեմն այն է եղել, որ օրենքով լծակ չկա, որ դա պարտադրվի, ինքը արդարադատության նախարարությանը հանձնարարել է, որ նման դեպքերի համար որոշակի իրավական լծակներ ձեռք բերեն, որպեսզի նման դեպքերում, հնարավոր լինի պարտադրել։

«Ըստ էության՝ մեր ոչ մի գործողություն այս իրավիճակի վրա չէր կարող ազդել։ Որովհետև Էջմիածնեցի կինը Հայաստան է ժամանել փետրվարի 29-ին՝ այն ժամանակ, երբ մենք դեռ դեպք չենք ունեցել։ Նա ուղղակի թաքցրել է այդ դեպքը։ Եթե մենք, նույնիսկ, Իտալիայի մասին տեղեկությունները հայտնի դառնալուց հետո վարչական որոշմամբ փակած լինեինք սահմանը և թռիչքները դադարեցրած լինեինք, ինք դրանից առաջ արդեն Հայաստանում էր, և մեր այդ պոտենցիալ որոշումը, ցավոք, ոչ մի պոզիտիվ ազդեցություն չէր կարող ունենալ»,- ասել է Փաշինյանը։-0-