Կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

10.04.2020, 14:29
Կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Թորոսյան. ՎԻԴԵՈ

Կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը մարում է: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Որովհետև առաջ եթե ունենում էինք 50 դեպք, բայց մեկ աղբյուրից: Մենք հիմա ունենում ենք 16, 20, 30 տարբեր դեպք, բայց 10 տարբեր աղբյուրներից: Հետևաբար վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից: Բայց մեր խնդիրն էամեն հնարավոր դեպքը գտնելը, և միևնույնն է անել նույն գործողությունները»,- ընդգծել է նա:

Նա նշել է, որ գտնելը և վարակակրի շրջանակը մեկուսացնելը շարունակական բնույթ է կրելու, քանի դեռ «ուժ ունենք, երբ կլինենք ուժասպառ ազգովի» մենակ թեստավորումն ու բուժումը կիրականացվի: -0-