Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում

31.05.2020, 14:29
Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում
Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Загружается новость ... "Лево"
Ըստ գրառման՝ այնտեղ արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացենտների շրջանում, իսկ 7-ը՝ անձնակազմի։

«Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում և պացիենտի բաժանմունքում գտնվող 54 հոգի ևս թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը՝ պատասխանները կլինեն առաջիկայում»,- գրել է Նիկողոսյանը։

Մայիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9282 դեպք, որոնցից 3386-ն` առողջացած, 131-ը` մահվան ելքով:-0-