Կորոնավիրուսի ծայրահեղ ծանր վիճակում եղած 3 պացիենտ ապաքինվել ու դուրս է գրվել. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

22.04.2020, 23:17
Կորոնավիրուսի ծայրահեղ ծանր վիճակում եղած 3 պացիենտ ապաքինվել ու դուրս է գրվել. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
Կորոնավիրուսի ծայրահեղ ծանր վիճակում եղած 3 պացիենտ ապաքինվել ու դուրս է գրվել. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել իր Facebook-յան էջում: Նա հայտնել է կորոնավիրուսի ծայրահեղ ծանր վիճակից 3 պացինետների ապաքինման մասին:

Загружается новость ... "Лево"

«3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ Շնորհակալ եմ կենտրոնի ողջ անձնակազմին տքնաջան աշխատանքի համար»,- գրել է Թորոսյանը՝ տեսանյութ հրապարակելուն կից:

Ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1473 դեպք: Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 633-ի, փաստացի բուժվում է 816 մարդ: Մահացել է, ցավոք, 24 մարդ: -0-