«Կորոնավիրուսի 52 դեպքից 32-ը կապ ունեն Էջմիածնի դեպքի հետ, 11-ն՝ արտադրամասի». Փաշինյան (ՎԻԴԵՈ)

17.03.2020, 12:24
«Կորոնավիրուսի 52 դեպքից 32-ը կապ ունեն Էջմիածնի դեպքի հետ, 11-ն՝ արտադրամասի». Փաշինյանն՝ արտակարգ դրության առաջին օրվա մասին. ՎԻԴԵՈ
«Կորոնավիրուսի 52 դեպքից 32-ը կապ ունեն Էջմիածնի դեպքի հետ, 11-ն՝ արտադրամասի». Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետն իր Facebook-յան ուղիղ եթերում անդրադարձել է նախօրեին գրանցված կորոնավիրուսի 22 նոր դեպքերի մասին:

«Այս պահին 52 դեպք է արձանագրվել կորնավիրուսի Հայաստանում, այդ դեպքերից 32-ը կապված են Էջմիածնի հետ,11-ը կապված են արտադրամասի հետ»,- հայտնել է նա:

Ըստ նրա դեպքերիի շատացման պատճառն այն էր, որ Առողջապահության նախարարությունը որոշել էր մեկուսացված մարդկանց մոտ թեստ անցկացնել, և այդ թեստերից 7-ը հաստատվել է: Ընդ որում այդ 7 անձինք որևէ ախտանշան չեն ունեցել:

«Փաստն այն է, որ մենք հիվանդանոցներում պահում ենք մարդկանց, ովքեր որևէ բուժման կարիք չունեն»,- նշել է նա:

Վարչապետը նաև նշել է, որ 52 հիվանդներից միայն 2-ը ունեն թոքաբորբ, իսկ մնացած հիվանդները կամ չունեն ջերմություն կամ այն շատ քիչ է բարձր կամ ցածր նորմայից: -0-