Փաշինյանը չի բացառել ՀՀ-ում կորոնավիրուսով ասիմպտոմ 18-20 հազ․ հիվանդի առկայությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ցանկացած շեղում հակահամաճարակային նորմերից, կորոնավիրուսի պայմաններում, կարող է դառնալ մի ամբողջ ընտանիքի վարակման պատճառ, ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Փաշինյանը երկուշաբթի ասաց, որ իր և իր ընտանիքի բոլոր անդամների թեստերի պատասխանները դրական են եղել:
Ըստ նրա, իր հետ կատարվածը հիմք է տալիս ասելու, որ կորոնավիրուսով ասիմպտոմ հիվանդների թիվը կարող է հասնել մինչև 18-20 հազար մարդու:
«Սա այն դեպքն է, երբ մարդիկ իրենք չգիտեն, որ վարակված են, քանի որ ես ինքս չգիտեի, նախքան թեստավորվելը», - ասաց նա:
Միևնույն ժամանակ, վարչապետն ասաց, որ իրեն լավ է զգում, ջերմաստիճանը կայուն է և չի գերազանցել 36,5 աստիճանը:
«Ես ուզում եմ նշել, որ ես շարունակում եմ աշխատել: Մասնավորապես, ես պարետատան նիստ եմ վարել հեռավոր ռեժիմով, վաղվանից կվերադառնամ նորմալ աշխատանքային ռեժիմի», - ասաց նա:
Հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով:-0-

