Կորոնավիրուսից մահացած պացիենտը 93 տարեկան էր. Փաշինյանը մանրամասներ է հայտնում

08.04.2020, 11:19
Կորոնավիրուսից մահացած պացիենտը 93 տարեկան էր. Փաշինյանը մանրամասներ է հայտնում
Կորոնավիրուսից մահացած պացիենտը 93 տարեկան էր. Փաշինյանը մանրամասներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ըստ գրառման՝ առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի: 

«Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և պիկը եղել է մարտի 31-ին»,- գրել է նա։ 

Վարչապետը հայտնել է, որ առավոտյան ունեցել ենք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաև քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ:-0-