ՀՀ-ում կորոնավիրուսից մեկ պացիենտ է մահացել. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում

25.04.2020, 11:08
ՀՀ-ում կորոնավիրուսից մեկ պացիենտ է մահացել. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում
ՀՀ-ում կորոնավիրուսից մեկ պացիենտ է մահացել. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին: Այս մասին նշվում է ԱՆ-ի Facebook-յան էջում:

Նշվում է, որ ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով:

Загружается новость ... "Право"
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք և 75 առողջացածներ։

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հայտարարության մեջ: -0-