Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ԱՆ-ն բուժաշխատողների է ընդունում աշխատանքի

01.04.2020, 15:35
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգում պահանջվում են բուժաշխատողներ
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ԱՆ-ն բուժաշխատողների է ընդունում աշխատանքի
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին: Facebook-յան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ գրառման՝ այդ համակարգը ոտքի կանգնեցնելու և ամբողջ թափով գործարկելու համար անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում․

  • ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),
  • լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,
  • ռեանիմատոլոգներ,
  • բուժքույրեր,
  • մայրապետեր:
«Դիմելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով»,- ասվում է գրառման մեջ։-0-