ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք. ընդհանուր թիվը՝ 571

01.04.2020, 11:11
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք. ընդհանուր թիվը՝ 571
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք. ընդհանուր թիվը՝ 571
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, ընդհանուր թիվը՝ 571: Այս մասին ասվում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ի ժամը 23։59–ից Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում ապրիլի1–ի դրությամբ 31 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–