Կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել Վայոց Ձորում. մարզպետ

01.04.2020, 22:49
Կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել Վայոց Ձորում. մարզպետ
Կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել Վայոց Ձորում. մարզպետ
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/.  Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց Ձորում: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Загружается новость ... "Лево"


«Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպահել հանգստություն: Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները»,- նշել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 571 դեպք։ 31 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 4 դեպք:-0-