ՀՐԱՏԱՊ. ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք, ընդհանուր` 1677
25.04.2020,
11:00
ՀՐԱՏԱՊ. ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք, ընդհանուր` 1677
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1677–ի: Հաստատվել է 81 նոր դեպք:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 803-ի, փաստացի բուժվում է 846 մարդ: Կատարված ընդհանուր թեստերի թիվը` 17342։ Մահացել է, ցավոք, 28 մարդ: -0-

