ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 554 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 33559–ի

16.07.2020, 10:42
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 554 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 33559–ի
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 554 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 33559–ի

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հուլիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 554 նոր դեպք, ընդհանուր` 33559։

Նշենք, որ հուլիսի 15–ին գրանցվել էր 515 նոր դեպք։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 21931: Ընդհանուր թեստերի թիվը՝ 141410: Մահացել է, ցավոք, 607 մարդ (+ 15): -0-