ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35693 դեպք, որոնցից 24766-ն` առողջացած, 678-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10032 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 149898 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 439 նոր դեպք և 560 առողջացած։
Загружается новость ... "Лево"
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է:-0-