575.46
6.57
485.33
+18
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 39050 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Չինաստանը կօգնի Հայաստանին բժշկական սարքավորումներով և հատուկ արտահագուստով

18:47
23 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսային տեսաքննարկում է անցկացրել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում և Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, տեղեկատվություն են փոխանակել այս ուղղությամբ երկու երկրների կառավարությունների կողմից ձեռնարկվող քայլերի շուրջ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ նախարարի տեղակալ Ադոնցը շնորհակալություն է հայտնել դեսպան Թիեն Ըրլունին ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության օգնությամբ ՀՀ առողջապահության նախարարությանն անհատույց տրամադրված 1008 հատ նոր տիպի կորոնովիրուսի թեստերի համար, որոնք օրերս հասել են Հայաստան:

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ և ՉԺՀ միջև մուտքի արտոնագրի պահանջը ժամանակավոր չեղարկող համաձայնագրի գործողության դադարեցման ներկայիս ժամկետը (ս.թ. մարտի 31) երկարաձգելու կապակցությամբ և պայմանավորվել սերտ կապ պահպանել տվյալ հարցի կապակցությամբ՝ համակարգելով երկու կողմից ձեռնարկվող քայլերը:

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել այն փաստը, որ չինական կողմը շարունակաբար կիսվում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իր լավագույն փորձով:

Կողմերը քննարկել են նաև բժշկական հատուկ արտահագուստի, դիմակների և թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարումների հետ կապված հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը խնդրել է չինական կողմին շարունակել այս ուղղությամբ տրամադրվող աջակցությունը: Դեսպան Թիենը նշել է, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր 110.000 ԱՄՆ դոլարի չափով:

«Դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ նոր տիպի կորոնովիրուսի դեմ պայքարի հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ՝ ընդգծելով համավարակի դեմ հաղթանակ տանելու հարցում միջազգային մակարդակում միասնականության և համերաշխության դրսևորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:08
02 Օգոստոսի 2020
Տավուշցիներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ. մարզպետ (ՎԻԴԵՈ)
Մեծ թափով շարունակվում են հակառակորդի հրետակոծության հետևանքով սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները. ՎԻԴԵՈ
19:05
02 Օգոստոսի 2020
Օգոստոսի 3–ից կկազմակերպվեն դասեր հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար
ԿԳՄՍՆ–ից զգուշացնում են, որ օգոստոսի 3–ից կկազմակերպվեն դասեր հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար
18:21
02 Օգոստոսի 2020
«Ամերիա ճամփորդություն» վիճակահանություն. հնարավորություն բացահայտելու Հայաստանը մեզ հետ
Ամերիաբանկը Visa վճարային համակարգի հետ միասին հանդես է գալիս հատուկ առաջարկով
14:07
02 Օգոստոսի 2020
Կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
11:20
02 Օգոստոսի 2020
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից 193 մարդ է առողջացել, 5-ը՝ մահացել․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 61 տարեկան
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից 193 մարդ է առողջացել, 5-ը՝ մահացել․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 61 տարեկան
10:57
02 Օգոստոսի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 209 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 39050–ի
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 209 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 39050–ի
16:42
01 Օգոստոսի 2020
ԿԳՄՍ փոխնախարարը խոսել է սեպտեմբերից դպրոցների բացման հավանականության մասին
Քննարկվում է 3 սցենար. ԿԳՄՍ փոխնախարարը խոսել է սեպտեմբերից դպրոցների բացման հավանականության մասին
13:08
01 Օգոստոսի 2020
Սուրենյանը ներկայացրել է օգոստոսի եղանակի կանխատեսումը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Սուրենյանը ներկայացրել է օգոստոսի եղանակի կանխատեսումը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:13
01 Օգոստոսի 2020
COVID-19–ից մահացել է 11 մարդ, 41–ամյա տղամարդը չի ունեցել քրոնիկ հիվանդություն. ԱՆ
COVID-19–ից մահացել է 11 մարդ, 41–ամյա տղամարդը չի ունեցել քրոնիկ հիվանդություն
10:55
01 Օգոստոսի 2020
291 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 38841–ի
291 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 38841–ի
09:00
01 Օգոստոսի 2020
Նորածնի դաժան սպանությունը, COVID-19–ի նահանջը, նոր նախարարի նշանակումը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
Նորածնի դաժան սպանությունը, COVID-19–ի նահանջը, նոր նախարարի նշանակումը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
22:24
31 Հուլիսի 2020
«Զվարթնոց» օդանավակայանին պարտավորեցրել են վերանայել ավտոկայանատեղիի սակագների բարձրացումը
«Զվարթնոց» օդանավակայանին պարտավորեցրել են վերանայել ավտոկայանատեղիի սակագների բարձրացումը