437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Չարենցավանում կա կորոնավիրուսով վարակված 81 մարդ․ Կոտայքի մարզպետը ներկայացրել է իրավիճակը (ՖՈՏՈ)

11:40
04 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք, այ մասին Facebook-յան իր էջում հայտնել է Կորայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Լիահույս եմ, որ մեզ հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին և բացի նշված թվով մեր քաղաքացիներից, ովքեր բուժում են ստանում հիմնականում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց բազմաթիվ կոնտակտավոր ընտանիքներ և քաղաքացիներ պետության կողմից մեկուսացվել են Ծաղկաձորի մեր հանգստյան տների կարանտիններում։ Նրանք պարբերաբար թեստավորվում են և գտնվում բժիշկների ամենօրյա հսկողության ներքո»,- գրել է նա։ 

Մարզպետը հավաստիացրել է, որ արվել է ամեն ինչ Չարենցավանում օր առաջ կասեցնելու վարակի տարածման տեմպերը և կայունացնելու իրավիճակը։ Նրա խոսքով այս պահին իրավիճակը լիարժեքորեն գտնվում հսկողության տակ: 

Պետրոսյանը նշել է, որ Չարենցավանում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքի և մի շարք տնտեսվարողների համագործակցության արդյունքում սոցիալական մի շարք նախաձեռնություններ և ծրագրեր են իրականացվում:   

Загружается новость ... "Право"

«Այս կոնտեքստում հարկ եմ համարում հատուկ ընդգծել այն փաստը, որ Չարենցավան համայնքի նախաձեռնությամբ համայնքում գործող «Սաֆարի», «Արաքս» սուպերմարկետները, «Զոյա», «Լևոն պապ», «Չարենց» մարկետները, «Աննա Հարությունյան» ԱՁ-ն, բժիշկներ Ադյան եղբայրները, «Դավիթ Նաղդալյան» ԱՁ-ն, «Արամ Ավետիսյան» ԱՁ-ն, «Մեգասթոմ» ատամնաբուժարանը, «Նվեր Գրիգորյան» ԱՁ-ն, «Գարիկ Պալյան» ԱՁ-ն, «Սուրիկ Ծուղունյան» ԱՁ-ն, «Prime systems» ընկերությունը, «Ասկե գրուպ» ԲԲԸ տնօրեն Վահան Հարությունյանը, գործարար Սուրեն Այվազյանը համայնքի շուրջ 450 ընտանիքների ապահովում են ամենօրյա սնունդով, իսկ Կոտայքի նախկին մարզպետ, գործարար Կ. Գուլոյանի կողմից վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Չարենցավանի բժշկական կենտրոնին է նվիրաբերվել 5 մլն դրամ՝ որպես լայնամասշտաբ գործողություններ, գերծանրաբեռնված բուժսպասարկում, կոնտակտավոր քաղաքացիների զննություն և շուրջօրյա հսկողություն իրականացնող բուժ.հաստատություն»,- ասվում է մարզպետի գրառման մեջ։ 

Նա նշել է որ դա տեղական ինքնակառավարում-մասնավոր հատված փոխգործակցության լավագույն օրինակներից մեկն է, ինչը, անշուշտ, վարակիչ պիտի լինի նաև այլ համայնքների համար:

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Ապրիլի 4-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 770 հաստատված դեպք։ Բուժվել է 43 մարդ, 7-ը, ցավոք, մահացել։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով