Բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր. Ավինյան (ՎԻԴԵՈ)

03.06.2020, 20:40
Բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր. Ավինյան. ՎԻԴԵՈ

Բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր. Ավինյան (ՎԻԴԵՈ)

 ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր՝ բացառությամբ մինչեւ 6 տարեկան երեխաների և ֆիզիկական վարժություններ անելիս կամ հեծանիվ վարելիս: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Загружается новость ... "Лево"

«Նման ունիվերսալ և առանց ծայրահեղ բացառությունների սահմանումը նաև վերահսկողության հեշտացման համար է իրականացված: Որոշ դեպքեր թողնված են տրամաբանական և բանական մոտեցմանը: Հասկանում եմ, որ շատ անհարմարություններ է իր հետ բերելու դիմակ կրելը, բայց այս փուլում կանոնների առումով բավականին նեղ շրջանակ կա, որը մնացել է և այդ նեղ շրջանակից ընտրվել են ամենաէֆեկտիվները: Դիմակի կրումը էականորեն վազեցնում է կորոնավիրուսի վարակի տարածման ինտենսիվությունը»,- հայտնել է Ավինյանը:

Նա ընդգծել է, որ բացի դրանից գնահատվել է առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, սպասարկման հնարավոր ծավալները:

«Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, ինչպես նաև տեղաշարժի սահմանափակումներին վերադարձը, տնտեսական գործունեության տեսակների արգելքի վերադարձը, ինչպես նաեւ պարետային ժամ սահմանման հնարավորությունը: Գնալու ենք կանոնների պահպանման տրամաբանությամբ»,- նշել է պարետը: -0-