Beeline–ը սկսել է «Eurasia Mobile Challenge» նորարարական մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը
12.07.2016,
17:52
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է «Eurasia Mobile Challenge» միջազգային նորարարական մրցույթի եվրազիական փուլի մեկնարկի մասին։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Eurasia Mobile Challenge» միջազգային նորարարական մրցույթի եվրազիական փուլի մեկնարկի մասին։
«Eurasia Mobile Challenge» մրցույթն անցկացվում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկի «ՎիմպելԿոմի» նախաձեռնությամբ, հաղորդում է հեռահաղորդակցական ընկերության մամուլի ծառայությունը։
«ՎիմպելԿոմը» միջազգային ընկերություն է` մասնագիտացված հեռահաղորդակցությունների և տեխնոլոգիաների ոլորտում և նպատակ ունի հասանելի դարձնել թվային աշխարհի հնարավորությունները յուրաքանչյուր բաժանորդի համար։
Արդեն երկրորդ տարին է, ինչ «Eurasia Mobile Challenge» մրցույթն աջակցում է «ՎիմպելԿոմ» խմբի «Թող քո հետքը» սոցիալական նախաձեռնությանը և հնարավորություն ընձեռում երիտասարդներին զարգանալ անկախ իրենց տեխնիկական հմտություններից, օգնում է վերջիններիս կերտել իրենց ապագան, ինչպես նաև խթանում տնտեսական աճը երկրում և տարածաշրջանում:
Բջջային հավելվածների մշակման եվրազիական մրցույթը Բարսելոնում կայանալիք Global Mobile Challenge համաշխարհային խոշորագույն մրցույթի մի փուլն է։
Մրցույթի նպատակն է ներգրավել տեխնիկական և հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդների, ստարտափերի և երիտասարդ ձեռնարկատերերի, ովքեր կարող են առաջարկել թվային, big data–ի, ամպային տեխնոլոգիաների և М2М–ի կոնցեպտներ կամ արդեն պատրաստ լուծումներ, ինչպես նաև հավելվածներ ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը։
Մրցույթին կարող են մասնակցել ներկայացուցիչներ` Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։
Մրցույթի տարածաշրջանային փուլում յուրաքանչյուր մասնակից սեմինարների և դասընթացների ընթացքում, որոնք կանցկացվեն միջազգային փորձագետների և մենտորների մասնակցությամբ, կարող է ավելի մանրամասն վերլուծել իր կողմից ներկայացված գաղափարը, բերել այն վերջնական տեսքի և արդեն որպես պատրաստի բջջային լուծում ներկայացնել ծրագրի հիմնական փուլում։
Յուրաքանչյուր ներկայացված գաղափար կգնահատվի տվյալ երկրի ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն:
Յուրաքանչյուր մասնակից երկրում կանցկացվի մրցույթի տեղական փուլ, որի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող թիմերի հետ։
Քսանչորս թիմեր (երեքական` յուրաքանչյուր երկրից) կհրավիրվեն տարածաշրջանային կիսաեզրափակչին, որի երեք մասնակիցները կստանան դրամական միջոցներ և հնարավորություն մրցելու այլ տարածաշրջանային թիմերի հետ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ.–ին Բարսելոնում:
«ՎիմպելԿոմը» ստարտափից աճեց և դարձավ միջազգային հեռահաղորդակցության ընկերություն, որն այսօր ունի ավելի քան 200 մլն. հաճախորդ և հասանելիություն աշխարհի բնակչության ավելի քան 10%–ին։ Թվային ոլորտում առաջինը լինելու փորձը մեր ոգեշնչման աղբյուրն է։ Գտնվելով իրական թվային տրանսֆորմացիայի փուլում՝ մենք փնտրում ենք նոր հավելավածներ և լուծումներ, որոնք կօգնեն մեզ էլ ավելի մոտ լինել մեր հաճախորդներին։ Beeline-ը Հայաստանում աջակցում է «ՎիմպելԿոմի» «Թող քո հետքը» նախաձեռնությանը, և մենք անհամբեր սպասում ենք Eurasia Mobile Challenge մրցույթի մասնակիցների նոր առաջարկներին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Eurasia Mobile Challenge» մրցույթին կարելի է գրանցվել` անցնելով հետևյալ հղումով։
www.eurasiamobilechallenge.com հղումով:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-