414.12
4.76
387.28
+15
Եղանակը Երևանում
Հայ

Բացահայտվել է էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը

13:18
01 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ավարտվել է վերջին ժամանակներում Հայաստանում կատարված ամենախճճված սպանություններից մեկի հետաքննությունը։ Էքստրասենս և խիրոմանտ Անի Մաջնունյանի սպանության համար մեղադրվում է Մուշեղ Մխիթարյանը, գրում է «Նովոյե վրեմյա» թերթը։

Մի հանցագործության պատմություն

Պարբերականը հիշեցնում է, որ «Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուի մասնակից Անի Մաջնունյանին դաժանորեն սպանել էին նախորդ տարվա օգոստոսի 5–ին։ Բազմաթիվ կտրած–ծակած վերքերով նրա դին հայտնաբերել էին կնոջ` Մազմանյան փողոցի բնակարանում։ Նրան դանակի հարվածներ են հասցրել անընդհատ և ողջ ուժով։ Այդ հանցագործությունը կատարելու համար կասկածվում էր «Յանուս» թատրոնի ղեկավար Մուշեղ Մխիթարյանը։

Պաշտոնական վարկածով, սպանությունը կատարվել էր կողոպուտի նպատակով։ Հանցագործն իմացել է, որ 53–ամյա կնոջ տանը խոշոր գումար կա։ Դրան հասնելու համար նա այցելել է էքստրասենսի տուն, ննջասենյակում հարձակվել նրա վրա և դանակի 59 հարված հասցրել։ Քննության վարկածով, հանցագործը տակնուվրա է արել տունը` գումար գտնելու համար, բայց չի գտել, ինչից հետո հավաքել է զարդեղենը, բջջային հեռախոսները և փախուստի դիմել։

Վկայի ցուցմունքները

Հատկանշական է, որ դրանից հետո Աննա անունով մի աղջիկ տեղական թերթերից մեկին պատմել էր, թե մարդասպանի և սպանության մասին մանրամասների է տիրապետում։ Ըստ նրա, Մուշեղը նրա նկատմամբ առանձնակի վերաբերմունք ուներ և նրան մեծ բեմում դերեր էր խոստացել։

Սակայն հետագայում, երբ 18–ամյա դերասանուհին ցանկացել է լքել թատրոնը, նա սկսել է սպառնալ նրան և շանտաժի ենթարկել։ Նստեցնում էր իր առջև և խելագարի պես մենախոսություններ սկսում։ Աղջիկն ավելի էր համոզվում, որ Մուշեղը տառապում է անձի երկվությամբ։ Դերասանուհին նույնիսկ ստիպված էր գիշերել ընկերուհիների մոտ, որ Մխիթարյանը նրան չկարողանա գտնել։

Սպանության օրը Մուշեղը զանգահարել է Աննային, հայտնել իր «չար մտադրությունների» մասին և ասել, որ աղջիկն իր հետ պետք է գնա։ Սպառնացել է նույնիսկ հաշվեհարդար տեսնել աղջկա ընտանիքի հետ, եթե նա հրաժարվի։ Այսպես նա ստիպված է եղել գնալ այդ քայլին։ Աննան պատմում է, որ, երբ նրանք մոտեցան Մաջնունյանի տանը, նա գիտակցեց պահի ողջ լրջությունը և հրաժարվեց բարձրանալ։ «Ես կարծում էի, որ Մուշեղը հանցագործության չի գնա։ Բայց սխալվում էր...»,– ասում է դերասանուհին։

Վերջաբան

Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել «սպանություն շահադիտական դրդումներով» հոդվածով։ Մեղադրյալը կալանավորված է, քննության նյութերն ուղղված են դատախազություն, ինչից հետո կուղարկվեն դատարան։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով
11:25
05 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Դատարանը բեկանեց Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը, որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
11:16
05 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն