Այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը․ ԱԳՆ խոսնակ

14.07.2020, 12:05
ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը. ԱԳՆ մամուլի քարտուղար
Այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը․ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղր Աննա Նաղդալյանը։ 

Загружается новость ... "Лево"
Ադրբեջնական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: 

«ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,- գրել է Նաղդալյանը։-0-