Ավելի քան 70 քաղաքացի կրկնակի թեստավորում կանցնեն և կվերադառնան տուն. Փաշինյան
24.03.2020,
01:24
Ավելի քան 70 քաղաքացի կրկնակի թեստավորում կանցնեն և կկարողանան վերադառնալ իրենց առօրյա կյանքին. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Ավելի քան 70 քաղաքացի 14-օրյա մեկուսացումից հետո կանցնեն կորոնավիրուսի կրկնակի թեստավորում, Facebook-յան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաը։
Ավելի վաղ Փաշինյանը հատնեց, որ երկրում մեկ շաբաթով ավելի ընդարձակ սահմանափակումներ կկիրառվեն, կարգելվի ռեստորանների, սրճարանների և թեթև արդյունաբերական որոշ ձեռնարկությունների գործունեությունը։
«Վաղը լավ լուրերի ենք սպասում։ Նախադրյալներ կան մտածելու, որ նրանց մեծ մասը բացասական կթեստավորվի և նրանք կկարողանան վերադառնալ իրենց տները, իրենց առօրյա կյանքին»,- ասել է նա։
Վարչապետը հայտնել է, որ այս ձեռնարկած միջոցները նպատակ ունեն առավել ճշգրիտ հսկողությւն սահմանել մեկուսացված և ինքնամեկուսացված անձանց վրա, որովհետև երբ վարակի դեպքերը շատանում են, անհրաժեշտ են ավեի շատ ռեսուրսներ նրանց հետ շփված անձանց շրջանակը մեկուսացվելու համար։
«Մենք ցանկանում ենք հնարավորինս սահմանափակել քաղաքացիների տեղաշարժերը, որպեսզի վարակի նոր դեպքերի արձանագրումը հնարավորինս ասհմանափակենք»,- ասաց նա։
Հայաստանում մարտի 16-ից 14-ը գործում է արտակարգ դրության ռեժիմ՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով։
Հայաստանում 23-ից 24-ի գիշերվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի վարակման 235 դեպք։-0-